Ռուսական ավիաընկերությունը ուղևորներին առաջարկում է Վրաստան տոմսերը փոխել դեպի Երևան ուղղությամբ


Ռուսական Red Wings ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է դեպի Վրաստան տոմսերը փոխել դեպի Երևան կամ Մախաչկալա ուղղություններով: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ Red Wings ընկերությունը հայտարարել էր, որ հուլիսի 8-ից դադարեցնում է դեպի Վրաստան ավիատոմսերի վաճառքը: Բոլոր ուղևորներին կվերադարձվի տոմսի ամբողջական գումարը:

«Red Wings ավիաընկերությունը, որպես այլընտրանք, առաջարկում է առանց հավելավճարի փոխել երթուղին, որի սկիզբը կամ վերջնակետը համարվում էին Բաթումը կամ Քութայիսը, Երևան կամ Մախաչկալա ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավիաընկերության չվերթները դեպի Վրաստան, մինչև հուլիսի 7-ը ներառյալ, կիրականացվեն ըստ ժամանակացույցի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանում տիրող իրավիճակի հետ կապված  նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը հուլիսի 8-ից սկասած արգելում է ռուսական ավիաընկերություններին ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստան:
Նշվում է, որ հրամանագիրը ժամանակավոր բնույթ է կրում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ