Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա:

Այս մասին Աստանայում ճեպազրույցի ժամանակ ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմեդյարովը։

«Իրոք, մենք ծրագրում ենք նման բանակցություններ Ալմաթիում, մենք այժմ կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ: Եթե այս երկու կողմերը հաշտվեն, և դա ստորագրվի այստեղ, ապա դրական էֆեկտը կազդի ոչ միայն Ղազախստանի, այլև ողջ տարածաշրջանի վրա», հավելել է Սմադիարովը։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ղազախստանում: Այս մասին տեղեկությունը հաստատել է ՀՀ ԱԳՆ-ն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ