«Ով իր ա մոտ չի կզում, կոշիկները չի պաչում, ինքը պիտի գոյություն չունենա». Շարմազանով

Շարմազանովը հայտարարեց, որ թեմայի շուրջ հնչել են զավեշտալի հայտարարություններ. «Այս երիտասարդները, ովքեր քայլելով եկել են իշխանության, չեն գիտակցում պետական ղեկավարման մեջ իրենց առաքելությունը: Նրանք բոլոր ոլորտներում փայլուն հարաբերություններ են փչացնում: Այնպես չէ, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները լավ են:

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ամենախիստն ինքն է քննադատել ԱՄՆ-ին: Տո տնաշեն, քո գործը սրան-նրան քննադատելը չէ, քո գործը՝ որպես պետության ղեկավարի, հարաբերություններ բարելավելն է բոլոր կողմերի հետ՝ ի շահ ինձ՝ ՀՀ քաղաքացուս:

Այլ ոչ թե գնալ ու ռուսական լրատվամիջոցի հետ փոփոլանալ՝ ես գիտեք ինչ տղա եմ, ամերիկացիներին ոնց եմ քննադատում: Որտեղ քննադատելու էր, ընդհանրապես չքննադատեցիր»:

Ինչ վերաբերում է նրան, որ ինքը լավ բաները չի տեսնում, Շարմազանովն ասաց, որ ինքը փաստերով քննադատում է, իսկ լավ բաների համար 88 հոգի պատգամավոր ունի Փաշինյանը, որ ծափ են տալիս. «Ես ճիշտն եմ տեսնում, ես ընդդիմադիր եմ, պետք է քննադատեմ: Մեղադրեք ինձ, երբ փաստերը խեղաթյուրեմ»:

Շարմազանովի խոսքերով, Հայաստանում այսօր լավացել է միայն Նիկոլ Փաշինյանի նեղ շրջապատի կյանքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ