Մարիամ Փաշինյանը սիրուն աղջկ՝ Անի Սամսոնյանի ելույթի մասին

Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանն, իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանի ելույթին:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Երբ օրենսդիր իշխանության տղամարդ ներկայացուցիչը դիմում է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին «սիրուն պետ», «սիրուն աղջիկ» արտահայտություններով` շատ տղեգ է ու ցավալի:

Բայց, երբ օրենսդիր իշխանության կին ներկայացուցիչը փորձում է արդարացնել իր խմբակցության ղեկավարի թույլ տված կոպիտ դիմելաձևը, ու նույն արտահայտությունը անում է ԱԺ ամբիոնից, նախադասությունը սկսելով «մինչև հիմա այդ սիրուն աղջիկը…», պարզապես ցույց է տալիս, որ նա բացարձակ միտք չունի իր թիմակիցների շահերը պաշտպանելուց բացի, պաշտպանել մեր հասարակության այլ խմբերի շահեր:

Այսքանը.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ