Մայրը փրկեց աղջկա կյանքը՝ նկատելով գլխի անսովոր թեքությունը

Քեյ Փերսոնսը անգլիական Սոմերսեթ կոմսությունից ուշադրություն է դարձրել աղջկա գլխի անսովոր թեքությանը եւ դիմել բժշկի։ Նրա զգոնության շնորհիվ աղջկա ուղեղի քաղցկեղը հաջողվել է հայտնաբերել ժամանակին։

Քեյը նկատել էր, որ նրա երեք տարեկան աղջիկը՝ Ռայլին, մշատպես թեքում է գլուխը դեպի աջ։ Սկզբում բժիշկները ենթադրեցին, որ ոչ մի լուրջ բան չկա, իսկ գլուխը թեքում է, որովհետեւ անհարմար դիրքում է քնել եւ ձգել է մկանը։

Բայց մորն այս բացատրությունը չգոհացրեց. նա սկզբում սկսեց աղջկան նկարել վիդեոյով եւ ապացուցել, որ նա ժամերով խաղում ու քայլում է ուսին թեքած գլխով։ Ավելի խորը  զննությունից հետո երեխայի մոտ ուղեղի ուռուցք հայտնաբերվեց։

Այդ ժամանակվանից ի վեր աղջիկը 13 վիրահատության է ենթարկվել եւ մի քանի ամիս ռադիոթերապիա է ստացել, 4 ամիս՝ քիմիաթերապիա։ Նրա բուժումն այժմ ավարտված է, եւ նա վերականգնվում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ