Լարված իրավիճակ ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց

Այս պահին լարված իրավիճակ է Շենգավիթի ոստիկանության բաժնի դիմաց: Լարված իրավիճակը ստեղծվեց այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի դեմ բողոքի ակցիա իրականացնողներից մի քանիսը փորձել էին մոտենալ դատարանին:

Քաշքշուկ է ստեղծվել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, ինչից հետո նրանք տեղեկություն ստանան, թե ցուցարարներից մի քանիսը բերման են ենթարկվել:

Նախ շարժվեցին ոստիկանության բաժին, որտեղ քաշքշուկ ստեղծվեց, ցուցարարներն անգամ փորձեցին փակել Շենգավիթի ոստիկանության դիմացի բաժնի փողոցը, սակայն ոստիկանները նրանց արագ հեռացրին տարածքից:

Քիչ հետո էլ ակտիվիստներից Ջիվան Աբրահամյանը հայտարարեց, որ ցուցարարներից որեւէ մեկը բաժին բերման չի ենթարկվել, այլ հրավիրվել են ոստիկանություն՝ պարզաբանում ներկայացնելու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ