Գագիկ Սուրենյանի բոցը՝ օրվա թեմայի հետ կապված

Ըստ ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը համացանցի իր էջում գրառում է կատարել․

«Անցումային արդարադատությունից հետո վատ եղանակի համար կարո՞ղ է դատ ու դատաստան լինի»:

Հիշեցնենք, որ  Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթում հայտարարել է, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը:

Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւ օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարեւոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին:

«Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, եւ մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը», — ասել է վարչապետը։

Անցումային արդարադատությունից հետո վատ եղանակի համար կարո՞ղ է դատ ու դատաստան լինի😀🤔։

Posted by Gagik Surenyan on Monday, May 20, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ