Թե ինչ տեսք կունենա այդ փրկությունը ժողովրդի ու պետության համար, կարելի է կռահել մարդկանց հասցեին ուղղված փրկիչների բառամթերքից. Կոնջորյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը գրել է.

«Բոլոր նրանք, ովքեր վերջին 4 տարում ժողովրդին հրապարակային հայտարարել են «ժեխ», «թուրք», «գենետիկորեն թերի», այսօր հավաքվել են իրար գլխի, և գալիս են փրկելու նրանց, ում իրենք համարում են «ժեխ», «թուրք» և «գենետիկորեն թերի»:

Դա նման է նրան, որ մարդուն անիծես, բայց համոզես, որ աղոթում ես նրա փրկության համար:

Թե ինչ տեսք կունենա այդ փրկությունը ժողովրդի ու պետության համար, կարելի է կռահել մարդկանց հասցեին ուղղված փրկիչների բառամթերքից:

Իհարկե, նման փրկություն մարդկանց չի սպառնում: Հետո, էլի կհնչեն նոր անեծքներ ժողովրդի հասցեին, թե ինչու մարդիկ քաշեցին ու չփրկվեցին:

Իսկ պատճառը սերն է: Ավելի ճիշտ` դրա բացակայությունը` առ սեփական ժողովուրդը: Որովհետև սերը չես լցոնի, ավտոբուսներով չես բերի հրապարակ, չես հաղթի պոկեռի ժամանակ: Սերը կա, կամ չկա: Եվ դա մարդիկ զգում են:

Երբ դուք սովորեք սիրել ժողովրդին, այդժամ փրկությունն ինքն իրեն կգա: Եվ առաջինը կգա հենց ձեզ համար, որովհետև փրկվելու կարիք նախ դուք ունեք: Ձեզ չեն սիրել, դրա համար դուք չեք սիրում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ