Դուք երկրորդ մարտի մեկ չեք անելու. Արցախցիներ ջան, դուք ձեր Արցախը հանձնեցիք եկաք Հայաստան, հիմա Տավուշ եք փրկո՞ւմ..Նանե Իսրայելյան

Լրագրող, խոսնակ լրատվականի գլխավոր խմբագիր Նանե Իսրայելյանը գրում է.

Էսօր Տավուշ էի գնացել հետ գալուց Սրբազանենց երթի խցանման մեջ հայտնվեցի, այն, որ մարդիկ զզվանքով էին սպասում, որ պիտի ճանապարհը բացվի, դրա մասին լռեմ, այլ բան նկատեցի երթի մասնակիցների հայացքների մեջ։

Դուք երկրորդ մարտի մեկ չեք անելու։

Արցախցիներ ջան, դուք ձեր Արցախը հանձնեցիք եկաք Հայաստան, հիմա Տավուշ եք փրկո՞ւմ։

Արցախը ծախողը ո՞նց հնարավոր ա Տավուշ փրկի։

Մի բան էլ, ձեզ ամենակարող չզգաք, Հայաստանում մեծացածը թույլ չի տալու, որ ևս մեկ անգամ այս երկիրը արցախցու բաժին դառնա։

Ամենակարևորը

Հիմա հպարտությամբ ենք ասում, որ Տավուշից և Սյունիքից ենք, կարծես բարձրանանք, իսկ կար ժամանակ, երբ մարդիկ ամաչում էին գյուղի բարբառից ու գյուղացի լինելուց, որովհետև հաստատված էր ժողովրդի բևեռացում, էլիտա և աղքատներ, երբեք չմոռանաք, որ այսօրվա արժեքավոր խավը հենց այն ժամանակվա աղքատներն էին, իսկ էլիտան նրանք, ովքեր այսօր հանձն են առել փրկել աղքատներիս

։ Երբ գնում և Տավուշն առաջին անգամ տեսածի նման հիանում եք դրա բնությամբ, հիշեք, որ դա այն աղքատների բնակատեղին է, երբ դուք էլիտա էիք։

Այնպես որ մեզ փրկելու կարիք չկա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ