ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Կրեմլում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գագաթնաժողովում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցության հետ կապված հարց չի քննարկվել։

Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետի պաշտոնակատար Ալեքսեյ Օվերչուկը։

«ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական խնդիրների համար է»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում` Կրեմլում, տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ