«Իրականում գործ ունենք ոչ թե դատարանի, այլ կազմակերպված բանդայի հետ…». Ստեփան Սաֆարյան

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի հետ.

Անկեղծ ասած՝ չէի սպասում, բայց այն, որ դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով միջնորդությունը և կալանքը փոխարինվեց ազատության մեջ գտնվելով, սա արդեն որևէ բան ասում էր: Հատկապես, երբ դրանից մեկ օր առաջ նրա պաշտպանները բավական մեծ վստահություն էին հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի ազատության մեջ:

Այս ամբողջը ցույց է տալիս, որ գործ ունենք լավ պլանավորված, կազմակերպված թատերական ներկայացման հետ, որի բոլոր կողմերը, մասնակիցները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, այդ թվում՝ Քոչարյանը, որը բավականին լավ պատրաստված էր եկել՝ այդտեղից տուն մեկնելու համար…

Դրա մասին էր վկայում ինչպես նրա համար բերված մեքենան, այնպես էլ, ընդհանուր առմամբ, դատարանի դահլիճում նրա կողմնակիցների մեծ վստահությունը, և նաև օրեր շարունակ նրանց կողմից դատարանի նկատմամբ իրականացված ճնշումները, շանտաժը: 

Կրկին վերադառնալով նախապատրաստված թատրոնին՝ հենց միայն գործով ներգրավված այլ տուժողների, շահերի ներկայացուցիչների խոչընդոտումը, նրանց՝ ոչ պատշաճ ծանուցումը, նրանց զրկելը առարկելու, միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից, սա ցույց է տալիս, որ գործ ունենք ոչ թե դատարանի, այլ կազմակերպված հանցավոր բանդայի հետ:

աղբյուրը՝  Factor.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ