Հայտնի շեֆ խոհարարը ապացուցել է, որ Մակդոնալդսի սնունդը պիտանի է միայն շների համար

Հայտնի շեֆ խոհարար և հեռուստահաղորդավար Ջեյմի Օլիվերը ցույց է տվել, թե ինչպես են քիմիկատները շների համար նախատեսված մթերքը վերածում մարդու համար պիտանի մթերքի և շահել է դատն ընդդեմ աշխարհում արագ սննդի ամենամեծ ցանցի՝ McDonald’s-ի։

Իր՝ «Սննդային հեղափոխություն» շոուի ժամանակ Օլիվերը պատմել է, թե ինչից են իրականում պատրաստվում համբուրգերների կոտլետները, ինչով լրջորեն ազդել է աշխարհում արագ սննդի ամենամեծ ցանցի՝ McDonald’s-ի հեղինակության վրա։

McDonald’s ցանցի ներկայացուցիչները միշտ պնդում են, որ իրենց արտադրանքը այդքան էժան է , քանի որ իրենք միսը հսկայական քանակությամբ են ձեռք բերում։

Իրականում համբուրգերի միջուկը պատրաստելիս նրանք մսամթերքի արտադրության թափոններն են օգտագործում, որոնք սննդի մեջ կիրառելի չեն՝ նախօրոք լվանալով դրանք ամոնիումի հիդրոքսիդով՝ ախտահանելու և «ուտելի» վարդագույն տեսք տալու համար։

Հիմա ընկերությունը հայտարարում է, որ պատրաստվում է փոխել բաղադրատոմսը, սակայն չի խոստովանում, որ կատարվածի պատճառը Օլիվերի հայտարարություններն են։

Spread the love
  •   
  •   
  •