«ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ապրիլի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Արուճ գյուղի վարչական տարածքում բախվել են «ZIL MMZ-4509» և «SHACMAN» մակնիշի բեռնատարները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով «ZIL»-ը կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ