Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Երեկ՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի քաղաքներից մեկի տան բակում դի կա։

Ինչպես հայղորդում է Shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու պարեկները տան բակում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա տղամարդու դի՝ կողքին էլ «ՄՌ27Մ» տիպի հրացան։

Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ ժամը 20:25-ի սահմաններում տղամարդը իր հայրական տան բակում, նշված հրացանով գլխին կրակելու միջոցով, ինքնասպանություն է գործել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ