Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Այսօր՝ մայիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:40-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Քոչարյան փողոցի թիվ 6 շենքի մոտ ծառն արմատից պոկվել և ընկել է՝ փակելով ճանապարհը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ծառն արմատից պոկվել ու շուռ է եկել, ինչի հետևանքով կոտրել է մի քանի գազախողովակ, պոկել էլեկտրալարեր և կոտրել արտաքին լուսավորության սյունը, փողոցն էլ դարձել է անանցանելի։

Հրշեջ-փրկարարները կտրել են տապալված ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել երթևեկելի հատվածից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ