Դեմ լինել փոխհամաձայնեցված սահմանազատմանը, նշանակում է դեմ լինել պետական սահման ունենալուն․ Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը գրառում է արել, որտեղ ասվում է․

❗❗ Դեմ լինել փոխհամաձայնեցված սահմանազատմանը, նշանակում է դեմ լինել պետական սահման ունենալուն։

❗❗ Չունենալ սահմանագծված պետական սահման, նշանակում է հնարավորություն տալ կասկածի տակ դնել ՀՀ տարածքային ամբողջականությունը։

❗❗ Չունենալ սահմանագծված պետական սահման, նշանակում է անընդհատ գտնվել պատերազմի սպառնալիքի տակ։

⛔️ Հետևաբար նրանք, ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, որպեսզի գոնե այդ գնով հեղաշրջում անեն ու Հայաստանը վերածեն ծայրագավառի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ