Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Եթե եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները՝ ի դեմս գերագույն հոգևոր խորհրդի, քաղաքական հայտ են ներկայացրել, մտել են քաղաքականություն, դարձել քաղաքական կողմ ( ինչը ՀՀ Սահմանադրության խախտում է), հնչեցնում են հստակ ու հասցեական քաղաքական կոչեր, հավակնում են աշխարհիկ իշխանության, ապա պետք է սպասեն, որ իրենց հասցեին բոլոր հայտարարությունները քաղաքական են լինելու՝ այդ դաշտի բոլոր կանոններով:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Առաքելյանը՝ շարունակելով․

«Հնարավոր չէ թաքնվել եկեղեցու և «սրբազան»-ի տիտղոսի հետևում, անվանարկել քաղաքական հակառակորդներին, բայց ակնկալել պատասխաններ, ասենք, Նոր Կտակարանից մեջբերումներով։ Սա օբեկտիվ իրավիճակ է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ