5-ամյա աղջիկն արդեն մահացած տեղափոխվել է «Արմենիա» հիվանդանոց․ ՔԿ-ից հայտնում են

Քննչական կոմիտեն հաղորդում է ստացել ոստիկանությունից, որ 5-ամյա աղջիկն արդեն մահացած տեղափոխվել է «Արմենիա» հիվանդանոց։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի խոսնակ գոռ Աբրահամյանը։

Հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանություն)։

«Համակողմանի քննությունն է իրականացվում երեխայի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որը էական նշանակություն կունենա պատճառների վերհանման առումով։ Քննությամբ նախնական տվյալներ են ստացվել մինչև մահը եղած իրավիճակի, նախորդած շրջանի իրադարձությունների վերաբերյալ։ նախաքննության շահերից ելնելով այդ մասին դեռևս տեղեկություն չեմ կարող հայտնել»,-նշեց Աբրահամյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ