Ձեր տրամաբանությամբ սա ջունգլի է, ով ինչքան ուժ ունի՝ այնտեղ կանգնում է. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Ձեր արգումենտացիան հետեւյալն է, որ պետք դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հիմք հանդիսանա շփման գիծը, շփման գծերը ձեւավորվում են ռազմական ուժի ճանանարհով։ Այս մասին ընդդիմությանը դիմելով ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Եթե ձեզ թվում է հավանականությունը ավելի մեծ է, որ մենք ենք շփման գիծը տանելու առաջ , ցավոք դա լրիվ հակառակն է, հետեւաբար համ գալիս եք փորձում քանդել Ալմա-Աթայի տրամաբանությունը, համ ուզում եք՝ սահմանը չդելիմիտացվի, համ էլ ասում եք՝ ինչի՞ Սեւ լճից չեք սկսում»,- ասաց նա։

«Ձեր տրամաբանությամբ սա ջունգլի է, ով ինչքան ուժ ունի՝ այնտեղ կանգնոմ է»,- հավելեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ