Քեզ փող են տալիս, անում ես, դու շուն ես. Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին

Հումորիստ, երգիծաբան Հովհաննես Դավթյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում անդրադարձել է իր վերջին ներկայացման ժամանակ ակցիայի միջադեպին, երբ երիտասարդը բեմ էր բարձրացել և ցուցապաստառ պահել։

Նրա խոսքով՝ ներկայացման ժամանակ իր հետ բեմ է դուրս եկել մի երիտասարդ, որը հանել է պաստառն ու կանգնել հանդիսատեսի առաջ, մինչդեռ ինքն իրեն նորմալ է պահել ու չի հուզվել, իսկ երիտասարդը վայրկյաններ անց հեռացել է։

Դավթյանը նրանց անվանել է «սոպլյակներ» և նշել, որ, իր կարծիքով, դա ոչ թե ինքնաբուխ ակցիա կամ հայրենասիրություն է եղել, այլ երիտասարդները վճարվել են:

«Ինչի՞ց եմ ես դա ենթադրում, օդից չեմ խոսում։ Ինձ ասացին, որ երբ արդեն շենքից դուրս են եկել, մուտքի մոտ իրենց սպասում էին երկու փաստաբան, ևս երկուսն էլ՝ քաղմասում: Դա մեզ ի՞նչ է հուշում, որ այս տղան ոչ թե տղա էր, այլ շուն։ Հետևաբար, դու շուն ես, եղբա՛յր, քեզ փող են տալիս, ու դու այդպիսի բաներ ես անում, դու հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շուն լինելը մի քայլ է»,- ասել է նա, ապա հավելել, որ ակցիան կարող էին իրականացնել ներկայացման վերջում ու չխանգարեին իրեն։

Հումորիստի խոսքով՝ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, և իրեն վրդովվեցրել է, որ որոշ լրատվամիջոցներ ու օգտատերեր այդ ակցիան վերագրել են իրեն։

«Դուք չեք պատկերացնո՞ւմ, որ կարող է լինել մարդ, որը քաղաքականացված չէ, որ դուք կեղտոտ եք, չեք մտածում, որ կարող է մաքուր մարդ լինել»,- ասել է նա՝ շեշտելով, որ ծանոթ չէ որևէ քաղաքական գործչի։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ