«Քոչարյանի մասին խոսելիս մի օգտագործեք նախագահ բառը». Ալեն Սիմոնյան

«Որեւէ մտավախություն չկա, ես միայն ուրախ եմ որպես իշխանության ներկայացուցիչ, որ Ռոբերտ Քոչարյանը փորձում է իր շուրջը միավորել ընդդիմությանը:

Չեմ կարծում, որ դա կստացվի, որովհետեւ ինձնից էլ լավ գիտեք մարդկանց վերաբերմունքը եւ պարոն Քոչարյանի վարկանիշը»,-ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ հավանական չի համարում, որ Քոչարյանի շուրջ կարող է ընդդիմադիր բեւեռ ձեւավորվել:

Ինչ վերաբերում է Արցախում ՀՅԴ-ի կողմից կազմակերպված ֆորումին, որին մասնակցում էին նաև Քոչարյանի կողմնակիցները Ալեն Սիմոնյանն ասաց. «ՀՀ իշխանության աջակիցը հայ ժողովուրդն է: Թե ով որտեղ կհավաքվի, իրար որտեղ կենաց կասեն, իրար ով նամակ կգրի, իրենց հին օրերը կհիշի, դա իրենց խնդիրն է: ՀՀ իշխանության ամենամեծ դաշնակիցը ՀՀ ժողովուրդն է:

Ես ինձ ավելի լուրջ մրցակից եմ համարում մեր գործող ընդդիմությանը, խորհրդարանական մեր ընդդիմության գործընկերներին, իսկ նախկին բեկորները, որ միավորում են մի նպատակով, որ փրկեն այն ամենը, ինչ ժամանակին արել են, փրկեն իրենց, ինձ դա չի հետաքրքրում»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ