Սերժ Սարգսյանն Արցախում հարցազրույց է տվել

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Նա այցելել է Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ինչպես նաեւ Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձան»,–գրել է Աշոտյանը։

Սերժ Սարգսյանն այցելել է Արցախ` Շուշիի ազատագրման 27–րդ տարեդարձի առթիվ։

տեսանյութը՝ 1IN.AM

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ