Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր

Մարտի 27-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ գյուղի վերջնամասում ճակատի ճակատի բախվել են «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով՝ տեղափոխվել «Ապարան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ