Ֆրանսիան Ռուսաստանին կառաջարկի Օլիմպիական խաղերի ընթացքում Ուկրաինայում հրադադար հաստատել. Մակրոն

Ֆրանսիան Ռուսաստանին կառաջարկի Ուկրաինայում հրադադար հաստատել Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում: rbc.ru-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուկրաինական հրատարակություններին տված հարցազրույցում։

«Այո, մենք դա կխնդրենք», — ասել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնը նշել է, որ սպիտակ դրոշի ներքո Օլիմպիական խաղերում ռուսաստանցի մարզիկների ելույթները «շատ ուշադիր վերահսկվելու են, որպեսզի մարզիկներից ոչ մեկը չօգտվի այս իրավիճակից»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ