Եվգենի Պետրոսյանը 78 տարեկանում կրկին հայր է դարձել. հայտնվել է փոքրիկի առաջին լուսանկարը

Ռուս հայտնի կատակերգու և հեռուստահաղորդավար Եվգենի Պետրոսյանը կրկին հայր է դարձել։

Աղմկահարույց լուրը հայտնել է նրա կինը՝ Տատյանա Բրուխունովան՝ հրապարակելով ընտանեկան լուսանկար։ Կադրում զույգը նկարվել է իրենց նորածին աղջկա և որդու՝ Վահանի հետ, ով այսօր դարձավ 4 տարեկան:

Երեխայի անունը չի հաղորդվում։ Դատելով լուսանկարից՝ աղջիկը մեկ ամսականից մի փոքր ավել է։

Վահանը` Տատյանա Բրուխունովայի և Եվգենի Պետրոսյանի առաջնեկը, ծնվել է 2020 թվականի մարտի 13-ին։ Երգիծաբանն առաջին ամուսնությունից ունի դուստր՝ Վիկտորինան: Նա 56 տարեկան է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ