Ընդհանրապես զարմանալի չէ ծայրագավառական Z քայլերթի՝ Երևան ժամանելու ամսաթիվը. Մայիսի 9-ը ռուսական իշխանությունների կողմից արդեն վերածվել է կայսրության վերադարձի երազանքների օր


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փորձագետ Բագրատ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մայիսի 9-ը արդեն տևական ժամանակ դադարել է լինել ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի օր: Մայիսի 9-ը ռուսական իշխանությունների կողմից արդեն վերածվել է կայսրության վերադարձի երազանքների օր:

Ընդհանրապես զարմանալի չէ ծայրագավառական Z քայլերթի՝ Երևան ժամանելու ամսաթիվը: Չեմ զարմանա նաև, եթե Գեորգեւյան ժապավեններով քայլեն:

Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և այդ ժողովուրդը արդեն կատարել է իր ընտրությունը, և մետրպոլիային ծառայողների հիասթափությունը իրեն չի սպասեցնի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ