Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Իսրայելի ոստիկանությունը վաղ առավոտից ուժեղացրել է անվտանգության միջոցառումները Երուսաղեմի Հին քաղաքում` Տիրոջ գերեզմանի տաճարում, և քաղաքին հարող տարածքներում։

Սրբազան կրակի դուրսբերումը, որը խորհրդանշում է Քրիստոսի հարության հրաշագործ լույսը, տեղի է ունենում միայն Ավագ շաբաթ օրը Տիրոջ գերեզմանի տաճարում ուղղափառների Զատկի նախօրեին և միայն ուղղափառ պատրիարքի աղոթքներով։

Իսրայելի ոստիկանությունը Սրբազան կրակի դուրսբերման արարողության նախապատրաստումն ավարտել է երեկ: Արարողության ժամանակ տաճար կարող են մտնել միայն եկեղեցական կազմակերպությունների կողմից բաշխված սահմանափակ թվով անցագրեր ունեցողները։ Քանի դեռ արարողությունը չի ավարտվել, տրանսպորտային միջոցներին չի թույլատրվի մտնել Հին քաղաք:

Հին քաղաք այցելողների թիվն այս տարի անհամեմատ քիչ է, քան նախորդ տարի: Պատճառը պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման և թռիչքների հետ կապված լոգիստիկ դժվարությունների հետևանքով երկրում ստեղծված իրավիճակն է: Մի շարք ավիաընկերություններ Իսրայելի ուղղությամբ թռիչքներ դեռ չեն իրականացնում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ