Տավուշցիներից աջակցություն չստանալով` Բագրատ սրբազանը հույսը դրել է Երևանի դաշնակների վրա

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, տավուշցիները Բագրատ Սրբազանից պահանջել են դադարեցնել ակցիաները և հեռանալ: Տավուշցիները Բագրատ Սրբազանից ու Երևանից ժամանած ակտիվիստներին մեղադրում են իրենց առօրյա կյանքը տակնուվրա անելու, տեղացի երիտասարդներին տարբեր գործողությունների դրդելու, հետո իրավապահների դեմդիմաց միայնակ թողնելու համար:

Ի դեպ, մեր տեղեկություններով Բագրատ Սրբազանը Երևանից Տավուշ ժամանած մի շարք ակտիվիստների հետ այժմ քննարկում է Երևանում բողոքի ակցիաները շարունակելու շուրջ: Տավուշցիներից աջակցություն չստացան, հիմա հույսները դրել են Երևանի դաշնակների վրա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ