Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ վիրավորներ կան

Նոյեմբերի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են «Hyundai Elantra», «Subaru» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Գավառի, մի մասը Սևանի բժշկական կենտրոններ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ