![]()
Քաղաքական վերլուծաբան Գոռ Աբրահամյանի խոսքով՝ այսօր «ոչ»-ի ճամբարում հավաքվածների մի մասը 2015 թվականի Սահմանադրությունն էր քննադատում, ասում՝ ինչ-որ մեկի հագով է կարած, իսկ հիմա այդ Սահմանադրության ջատագովն են դարձել:
Նրա կարծիքով՝ այս նոր Սահմանադրության նախագիծը հայակենտրոն է, այն խարսխվում է հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացու վրա:
Վերջինս նկատում է՝ Անկախության հռչակագրի արժեքը չի կորում Սահմանադրությունից դուրս գալով, այն վերացնել հնարավոր չէ:
Ըստ զրուցակցի՝ այժմ լուծվում է մեր պետության ինքնիշխանության հարցը, որին փորձում ենք հասնել զոհողությունների և ցավալի իրողությունների գնով:
Գոռ Աբրահամյանն ասում է՝ ընդդիմությունը Սահմանադրությունը որակում է ալիևյան, որպեսզի չգա բովանդակային քննարկման դաշտ, քանի որ դա մահացու է իրենց համար:
«Նպատակ ունեն Հայաստանը դարձնել ֆորպոստ, շահերի սպասարկման կենտրոն, իրենց պատկերացմամբ՝ մեր անվտանգությունը մանուշակի թևերի մեջ քնած լինելն է: Միաժամանակ ընդդիմությունը վախենում է, որ Սահմանադրության նախագիծը աջակցություն գտնի հանրության շրջանում. չէ՞ որ մարդկանց համարում են ժեխ, որ պետք է հլու-հնազանդ ենթարկվի, ինչպես տասնամյակներ շարունակ»,- ասում է Աբրահամյանը:
Նա չի բացառում, որ ընդդիմությունը ՌԴ-ից օգնության է սպասում, դրա համար են անդադար ասում՝ իշխանությունը հայտնվել է փակուղում. «Սակայն հենց ընդդիմությունն է հայտնվելու փակուղային իրավիճակում»:
Անդրադառնալով դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախատեսված այցերին՝ քաղաքական վերլուծաբանը համոզմունք է արտահայտում, որ այդ հանդիպումները էական բան չեն փոխելու հայ-ռուսական հարաբերություններում:
Աբրահամյանը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()