Քննարկվել են վերականգնվող էներգետիկայի և էներգիայի պահեստավորման համակարգերին առնչվող հարցեր

Նոյեմբերի 24-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է SUMEC Energy չինական խոշոր էներգետիկ հոլդինգի և «Դի Օհմ Էներջի» ընկերության ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում SUMEC Energy ընկերությունը ներկայացրել է վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրենց փորձն ու նորարարական լուծումները, արևային և հողմային էլեկտրակայանների կառուցման, ինչպես նաև էներգիայի պահեստավորման կայանների և համակարգերի ներդրման իրենց հաջողված նախագծերը։

Կողմերն անդրադարձել են էներգիայի պահեստավորման տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններին, դրանց դերին վերականգնվող էներգետիկայի զարգացման և էներգահամակարգի հուսալիության բարձրացման գործում։

Քննարկվել են նաև ոլորտի մի շարք նեղ մասնագիտական հարցեր, մասնավորապես էներգիայի պահեստավորման համակարգերի տեխնիկական առանձնահատկությունների մասով։

Կողմերը պայմանավորվել են շարունակել մասնագիտական քննարկումները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ