![]()
Ուտրեխտի համալսարանի հետազոտող, քաղաքագետ Հրայր Մանուկյանը շատ կարևոր է համարում ԹՐԻՓՓ-ի գործնական փուլ մտնելը, հողի վրա շինարարական աշխատանքների սկսումը:
«Շատ գոհացուցիչ էր, որ Թրամփը ևս ուղերձով հանդես եկավ, ՀՀ ղեկավարին հրավիրեց Սպիտակ տուն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ տեսակապի միջոցով զրույցում ասում է նա:
Ըստ Մանուկյանի՝ ԹՐԻՓՓ-ը շարունակվելու է իրագործվել՝ անկախ նրանից, թե ով իշխանություն կլինի ԱՄՆ-ում:
Անդրադառնալով Սահմանադրության նոր նախագծին և ընդդիմության դիրքորոշմանը՝ վերջինս նկատում է՝ նախկին իշխանությունները, որոնք այսօր ընդդիմություն են, իշխանության են եկել և Ղարաբաղի հարցն օգտագործելով՝ թալանել են. «Հիմա էլ մտածում են՝ մարկանց մոլորեցնելով՝ գան իշխանության, որ շարունակեն թալանել»:
Զրուցակիցը միաժամանակ չի բացառում, որ ընդդիմության առանձին պատգամավորներ միանան և կողմ քվեարկեն հանրաքվե անցկացնելու նախագծին. «Եթե ոչ, ուրեմն չեն հասկանում, թե որքան լուրջ է Փաշինյանի ասածը, որ իրենց կհեռացնի»:
Մեկնաբանելով ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները՝ կապված ՌԴ-ի և ԵՄ-ի հետ, Մանուկյանն ասում է՝ չի հասկանում Գրիգորյանի այն պնդումը, թե «ՌԴ-ի գրկում կհայտնվենք». «ՌԴ-ի գրկում կրկին հայտնվում էինք, քանի որ Ղարաբաղի չլուծված հակամարտություն կար, հիմա Ղարաբաղի հարցը լուծված է, միլիարդատերերի հարցն էլ ընտրություններով լուծվեց»:
Ըստ նրա՝ անկախ նրանից, թե Ռուսաստանն ինչ ճնշումներ կբանեցնի, Հայաստանի վարչապետի դիրքորոշման մեջ փոփոխություններ չեն լինի:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()