Երևանի ներկայիս քայլերը կարող են անուղղելի վնաս հասցնել դաշնակցային հարաբերություններին. Զախարովա

Երևանի ներկայիս քայլերը կարող են անուղղելի վնաս հասցնել Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերություններին:

Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հավաքական անվտանգության պայմանագրից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալու հնարավորության մասին։

«Երևանի ներկայիս կուրսի շարունակականությունը, ի վերջո, կարող է անուղղելի վնաս հասցնել մեր դաշնակցային հարաբերություններին, լուրջ ռիսկեր ստեղծել հանրապետության ինքնիշխանության համար, ամբողջությամբ ոչնչացնել երկրի անվտանգության ապահովման արդյունավետ մեխանիզմները և ազդել նրա առաջանցիկ սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարների վրա»,- հավելել է նա:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի երկրի ինքնիշխան տարածքի վերաբերյալ Երևանի բարձրացրած հարցերին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ