Ասել եմ՝ ժողովու՛րդ, եթե որոշես, որ ինձ պետք է գնդակահարես, ես անմռունչ կկանգնեմ գնդակահարության պատի տակ․ Փաշինյանը՝ հրաժարական տալու մասին

Լրագրողների հետ ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հարցին, թե պատրա՞ստ է հրաժարական տալ, այնպես, ինչպես 2009 թվականին՝ նամակ է հղելով Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին հորդորել էր հրաժարական տալ ասաց, որ նա դա արել է 2021 թվականին։ Վարչապետը մանրամասնեց, թե ինչու դրանից հետո մասնակցեց ընտրություններին՝ նշելով, որ իշխանության տերը ժողովուրդն է։

«Ես գնացել, կանգնել եմ ժողովրդի առաջ, ասել եմ՝ ես պարտության պատասխանատուն եմ։ Ասել եմ՝ դատի ինձ ժողովուրդ ջան։ Ասել եմ՝ եթե ժողովուրդ, դու որոշես, որ ինձ պետք է գնդակահարես, ես անմռունչ կկանգնեմ գնդակահարության պատի տակ», — ասաց Փաշինյանը։

Փաշինյանը ստիպված եղավ ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից որևէ բան չեն պատրաստվում զիջել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ