Խոշոր չափի գողություն Կոտայքում․ թալանել են ՌԴ քաղաքացու՝ պատճառվելով մի քանի մլն դրամի վնաս

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 22-ին գողության դեպքեր են տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Այդ օրը ժամը՝ 13։30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 47-ամյա Վադիմ Ախմետզյանովը և հայտնել, որ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում իր ավտոմեքենաները թալանել են։

Նշված վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը:

Արդեն տեղում Վ․ Ախմետզյանովը հայտնել է, որ փետրվարի 22-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՌԴ քաղաքացիներ 28-ամյա Իլիա Պետրովը և 38-ամյա Ալեկսեի Գավրիլովը Առինջ գյուղի վարչական տարածքում գտնվող «Առինջ մոլ»-ի ավտոկայանատեղիում գտնվող իրեն վստահված «Վոլվո» ու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներից քանդելու եղանակով գողացել են պահեստամասեր։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ Վ․ Ախմետզյանովը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է 5 մլն 200 հազար դրամի վնաս։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ