Հայաստանը որևէ մեկի «ետնաբակը» չէ, այլ բարեկամ երկիր. Դըկոտինյի

Հայաստանը ոչ ոք չի սեփականաշնորհում՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

«Հայաստանը որևէ մեկի «ետնաբակը» չէ, այլ բարեկամ և ժողովրդավարական երկիր է, որի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարում է Ֆրանսիան»,- նշել է դեսպանը՝ մեկնաբանելով Politico պարբերականի նյութը, որում նշվել է, թե իբր «Ֆրանսիան իր դրոշն է բարձրացրել Ռուսաստանի ետնաբակում՝ Հայաստանի հետ զենքի մատակարարման գործարքների միջոցով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ