Հրապարակում հավաքված ղարաբաղցիները դժգոհ են  Բագրատ Գալստանյանից,  սպառնացել են գնալ կոշտ քայլերի

Մեր տեղեկություններով այսօր Հանրապետության հրապարակում հավաքածների կեսից ավելին եղել են ԼՂ-ից բռնի տեղահանված ու Երևանում բնակություն հաստատած ղարաբաղցիները։

Ի դեպ, Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո ղարաբաղցիներից շատերը դժգոհել են Բագրատ Գալստանյանից, հայտարարելով որ չեն պատրաստվում խաղաղ ակցիաներով մարել շարժումը, այլ ընդհակառակը՝  գնալու են մինչև վերջ։

Այս մասին հայտնել են նաև Բագրատ Գալստանյանին,  հավելելով,որ վաղը չեն պատրաստվում հավաքվել սուրճ խմելու, այլ կոշտ միջոցներով պայքարելու են այս իշխանության դեմ, մինչև կհասնեն իշխանափոխության։  Ու եթե պետք լինի,  կհեռացնեն Բգրատ Գալստանյանին, պատրաստ  են անգամ ուժ կիրառել ու բախումների գնալ ոստիկանության հետ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ