![]()
Սեպտեմբերի 24-ին Կոտայքի մարզում 3-ամյա երեխա է տեղափոխվել «Մուրացան» բժշկական կենտրոն՝ դեղորայքային թունավորում ախտորոշմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին ժամը 00։50-ի սահմաններում տեղեկություն է ստացվել ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնում։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ Կոտայքի մարզի բնակիչ 3-ամյա Արեգ Մ․-ն ժամը 00։10-ի սահմաններում պատահմամբ խմել է պապիկի՝ արյան ճնշման համար նախատեսված «Մոքսադին» դեղահաբից մեկը։ Հետագա բարդություններից խուսափելու համար երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։
![]()