Հայաստանը կարող է և ունի լեգիտիմ իրավունք դժգոհել ՀԱՊԿ-ից. Արմինե Մարգարյան

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցված է:

«Հայաստանը կարող է և ունի լեգիտիմ իրավունք դժգոհել ՀԱՊԿ-ից՝ հաշվի առնելով կառույցի կողմից իր իսկ կանոնադրական պարտավորությունների չկատարումը: Մարտավարական առումով այն կարող է ունենալ երկու սցենար՝ պաշտոնապես դիմել ՀԱՊԿ-ին և լքել կառույցը, կամ չմասնակցել ՀԱՊԿ-ի կանոնադրական մարմինների աշխատանքներին: Մենք տևական ժամանակ է, որ գնում են 2-րդ ճանապարհով: Ես ինքս այդ տարբերակն առաջարկող առաջամարտիկն եմ եղել և շարունակում եմ այն ջատագովել: Այս ճանապարհը ներառում է հիբրիդային, փոխկապակցված գործողությունների շարք: Նպատակը՝ անվտանգային բարձիկների ստեղծումն է և ռիսկերը հնարավորինս կառավարելի դարձնելն է:

Միևնույն ժամանակ, երբ մենք հայտարարում ենք, որ Հայաստանը դե-ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, մենք ինքներս ՀԱՊԿ-ին առիթ ենք տալիս հիշեցնել Հայաստանին, որ Հայաստանը կառույցը կարող է լքել միայն պաշտոնական դիմումի միջոցով և հետևաբար՝ բարդացնում ենք ՀԱՊԿ-ը լքելու գործընթացը մեր համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ