Ինչ են քննարկել Ալիևն ու Զելենսկին Մյունխենում

Փետրվարի 17-ին Մյունխենում տեղի է ունեցել Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։

Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Ալիևին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել նոր գործունեության մեջ։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի երկկողմ հարաբերությունները։

Զելենսկին նշել է, որ բարձր է գնահատվում Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրամադրվող մարդասիրական օգնությունը։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև առևտրատնտեսական, հումանիտար, էներգետիկ և այլ ոլորտներում համագործակցության հարցերի շուրջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ