«Ակնհայտ է, որ Պուտինն է նրան սպանել». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու մահվան մասին լուրին:

«Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ռուսական բանտում մահացել է Ալեքսեյ Նավալնին: Ակնհայտ է, որ նրան սպանել է Պուտինը, ինչպես այլ հազարավորների: Պուտինի համար միևնույնն է՝ ով է մահանում, միայն թե ինքը պահի իր դիրքերը:

Պուտինը պետք է պարտվի, ամեն ինչ կորցնի և պատասխանատվության ենթարկվի իր արարքների համար»,- ասել է Զելենսկին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ