Եթե փրկել չեք կարող, ելեք մանրամասն չափագրեք էս պատշգամբը ու գրեք մի բլոկնոտի մեջ, որ երբ փլվի` ծնկներիդ չտաք․ Լևոն Բարսեղյանը՝ Գյումրու հայտնի պատշգամբի մասին

«Կապ չունի, թե ում հաշվեկշռում է այս հուշարձանը, եթե փրկել չեք կարող, փողի տեղը չգիտե՞ք, չգիտե՞ք ում դիմել, բայց, եթե համենայնդեպս մտքներովդ անցնում է ինչ-որ բան անել, մի ավտո ճարեք, մետր ճարեք, ելեք մանրամասն չափագրեք էս պատշգամբը, չափեք ու գրեք մի բլոկնոտի մեջ, հետո էլի չափեք, էլի գրեք, որ երբ փլվի, քանդվի թափվի ցած՝ ծնկներիդ չտաք, թե քավայ, էս ինչ եղավ, ինչղ վախտին չֆայմանք գոնե չափագրեինք: Սարքել նորոգելուց էլ չեմ խոսում: ՀՀԿԳՄՍԼՅՀԳ/ՕԼԳԵ-Վ)Ջ^%#&Լ նախարարության մասին չեմ էլ խոսում, մորթեցին սրան-նրան տալով, որ նորոգեն ու առը հա՝ թե նորոգեցին։

Մի շաբաթվա գործ է, մի զամբյուղով կռունկ ավտո ճարեք (ժամը 5.000 դրամ է), վերելակային տնտեսություն կար կարծեմ, կա՞ հլը, չունի՞ էդ ավտոյից, աշեք ինչքա՞ն փող է պետք, պարզապես մարդավարի չափագրելու համար: Փողի տեղը ասել եմ, էլ չեմ ասելու»,- այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում էկատարել Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Խոսքը գնում է «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբի մասին, որը փլուզման եզրին է։

Բարսեղյանը գրառմանը կից հրապարակել է փլուզվող պատշգամբի լուսանկարները և գրառման մեջ նշել ՀՀ վարչապետին, ՀՀ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը և քաղաքաշինության կոմիտեին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ