Գագիկ Շամշյանը ստում է. «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն նման լուսանկար չի փոխանցվել

Գագիկ Շամշյանի պնդումը, թե «Հայկական ժամանակ»-ը հրաժարվել է հրապարակել տվյալ կադրը, ակնհայտ սուտ է և ապատեղեկատվություն: Նախ, Շամշյանը կոնկրետ նման լուսանկար ՀԺ-ի խմբագրություն չի փոխանցել, իսկ տվյալ օրվա հետ կապված ՀԺ-ն կատարել է անդրադարձ՝ դեպքի բոլոր մանրամասնություններով, որը հրապարակվել է թե՛ օրաթերթում, թե՛ էլեկտրոնային կայքում:

«Սերժ Սարգսյանի եղբորը՝ պատգամավոր Սաշիկ Սարգսյանին, հավաքվածները դիմավորեցին «պազիկ, պի, բի~պ» վանկարկումներով: Սարգսյանը քթի տակ հայհոյելով, 3 մատի կոմբինացիա ցույց տվեց»: Սա հատված է «Հայկական Ժամանակ»-ի 2010 թվականի հունիսի 11-ին տպագրված համարից, և Շամշյանի մատնանշած լուսանկարի առկայության պարագայում բնականաբար այն կկցվեր հրապարակմանը։

Բացի դա, «Հայկական ժամանակ»-ը երեք չի խուսափել անդրադառնալ ո՛չ Սաշիկ Սարգսյանին և ո՛չ էլ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի անդամների գործողություններին և դրսևորմանը: Լրատվամիջոցում բազմաթիվ հրապարակումների կարելի է հանդիպել վերջիններիս վերաբերյալ:

Անտարամաբանական են նաև այն ենթադրությունները, թե «Հայկական ժամանակ»-ը կարող էր որևէ կաշկանդվածություն ունենալ Սաշիկ Սարգսյանին անդրադառնալուց։ Որպես այն ժամանակների առաջատար ըննդիմադիր լրատվամիջոց՝ «Հայկակական Ժամանակ»-ում այդ օրերին տպագրվել են Սաշիկ Սարգսյանին վերաբերող բազմաթիվ հրապարակումներ, դրանցից մի քանիսը ներկայացված են ստորև, իսկ թերթի ու կայքի արխիվում կարելի է գտնել Սաշիկ Սարգսյանին վերաբերող անհամար հրապարակումներ։

Սաշիկ + Պզո

Հիլարին, Պզոն, Սաշիկը, Սերժիկը…

Սաշիկաբարո

Սաշիկն ու Աղվանը գնացել են Ամերիկա

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ