Մեր երկխոսությունը պետք է ուղղված լինի փոխզիջումային պայմանավորվածությունների որոնմանը. վարչապետը՝ ԵԱՏՄ շուկայի մասին

Չնայած այն հանգամանքին, որ 2025 թվականին նախատեսվում է սկսել գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների գործունեությունը, այսօր ակնհայտ է, որ չկա անդամ երկրների հստակ միասնական մոտեցում՝ էներգառեսուրսների ընդհանուր շուկայի կառուցման և զարգացման հեռանկարների տեսանկյունից:

Այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վստահ եմ, որ առանց բացառության ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար էներգառեսուրսների ընդհանուր շուկայի ստեղծումը կտա մի շարք առանցքային առավելություններ: Դա կնպաստի տնտեսությունների կայուն զարգացմանը, բնակչության բարեկեցության բարձրացմանը, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ամրապնդմանը: Դա հաշվի առնելով՝ կարծում ենք, որ մեր երկխոսությունը պետք է ուղղված լինի փոխզիջումային պայմանավորվածությունների որոնմանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ Ալմաթիում այսօր մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽ) նիստը, որը նախագահում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ