Մեր բոլոր բիզնեսները ստեղծվել են զրոյից՝ ծանր աշխատանքի և ինովացիոն մտածելու շնորհիվ. Գագիկ Խաչատրյանի որդի

««Գալաքսի» ընկերությունների խմբի բոլոր բիզնեսները ստեղծվել են զրոյից: Բոլոր բիզնեսները ստեղծվել են մարդկային կապիտալի, ծանր աշխատանքի և ինովացիոն մտածելու շնորհիվ»:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդի Արտյոմ Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նա իր հայրիկի պաշտոնական դիրքով պայմանավորվա՞ծ է ունեցել բիզնեսների առաջխաղացում և հարստացել:

Որդու խոսքով՝ իր հայրը բոլորովին կապ չունի իրենց բիզնեսների զարգացման հետ. «Նա մեր հայրն է, մենք արել ենք բիզնես գործունեություն և այսօր Հայաստանում ունենք 2500-ից ավելի աշխատող, որոնց միջին աշխատավարձը 400 հազար դրամ է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ