Ես էապես ավելի վատ եմ ապրում, քան մինչև նախարար դառնալս. Քերոբյան

«Այսօր հրապարակվեց տարեկան տնտեսական ակտիվության ցուցանիշը և Հայաստանը 12 ամսվա կտրվածքով բարձր աճ է գրանցել»:

Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հավելելով, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 12 ամսվա մեջ կազմել է 9,4 տոկոս, որը ցույց է տալիս, որ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի ուղեծրի վրա:

«Ես վերջերս էլ եմ դրա մասին խոսել, որ ՀՀ քաղաքացիների կյանքը էապես բարելավել է, աղքատությունն է կրճատվել, միջին աշխատավարձն է 14 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ էր, ստեղծվել են 37 հազար նոր աշխատատեղ և այսպպես կարող եմ շարունակել որքան ուզեք: Մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը վերջին 3 տարիների ընթացքում համարայա կրկնակի աճել է, դա ցույց է տալիս, որ բոլորը լավ են ապրում»,- ասաց նախարարը և հավելեց, որ բոլորը չէ. «Ես օրինակ էապես ավելի վատ եմ ապրում, քան մինչև աշխատանքի անցնելը, աշախատավարձն էլ էապես ավելի ցածր է, քան մինչև նախարար դառնալս էր»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ