էլեկտրամոբիլներին տրամադրվել է ավտոկայանատեղի վճարի արտոնություն. Երևանի քաղաքապետարանը հրապարակել է մեքենաների ցանկը

Երևանի ավագանու որոշմամբ էլեկտրամոբիլներին տրամադրվել է ավտոկայանատեղի վճարի արտոնություն:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Անվճար կայանելու հնարավորությունից կարող են օգտվել որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով
աշխատող ավտոտրանսպորտային միջոցները: Էլեկտրամոբիլների վարորդները քաղաքապետարան որևէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չունեն. տվյալներն առկա են համապատասխան շտեմարաններում:

Ավագանու համապատասխան որոշումից օգտվող մեքենաների ցանկը`այստեղ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ