Հայաստանում 2023 թվականի դեկտեմբեր ամսին գրանցվել է աշխատատեղերի պատմական ռեկորդ․ վարչապետ

Հայաստանում 2023 թվականի դեկտեմբեր ամսին գրանցվել է աշխատատեղերի պատմական ռեկորդ՝ 741 հազար 726:

Այս մասին Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2023 թվականի դեկտեմբերին աշխատատեղերի թիվը կազմել է 741 հազար 726, որը 2018 թվականի մայիսի նկատմամբ ավելի է 193 հազար 737-ով, այսինքն՝ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանում բացվել է 193 հազար 737 աշխատատեղ,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ 2023 թվականի դեկտեմբերի ցուցանիշը 2022 թվականի դեկտեմբերի ցուցանիշից ավելի է 37 հազար 306-ով կամ 5,3 տոկոսով․ «Կարևոր է նաև աշխատավարձի ֆոնդի ցուցանիշը։ 2023 թվականի դեկտեմբերին բոլոր աշխատավարձերը միասին վերցրած կազմել են 264 միլիարդ 188 միլիոն դրամ, որը 2018 թվականի նկատմամբ ավելի է 167 միլիարդ 501 միլիոն դոլարով»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ