10 մարդ է զոհվել «Շերեմետևոյում» այրվող ինքնաթիռի վայրէջքի ժամանակ

10 մարդ է զոհվել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Superjet 100 ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով, հայտնում է նորությունների «Մոսկվա» գործակալությունը՝ վկայակոչելով արտակարգ ծառայություններում աղբյուրին:

«Նախնական տվյալներով՝ վթարային վայրէջքի և դրա հրդեհի հետևանքով զոհվել է 10 մարդ»,- ասել է աղբյուրը:

Միաժամանակ, ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է 1 զոհի մասին:

Գործակալությունը հայտնում է, որ ինքնաթիռում գտնվել է 73 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ «Շերեմետևո» օդանավակայանում այրվող ինքնաթիռ է վայրէջք կատարել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ