Աշխարհի խոշորագույն 3 ընկերություն ՀՀ-ում ներկայացուցչություն կբացի, հայտնի բրենդներ կմտնեն հայկական շուկա

Աշխարհի խոշորագույն ընկերություններից երեքը, նախատեսվում է, որ ներկայացուցչություն կբացեն Հայաստանում:

Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտաաչեց Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը:

«2024 թվականին պետք է իրականացնենք 21 միջոցառում, որի արդյունքում ներդրումային և գործարար միջավայրը պետք է զարգանան»,-ասաց Իսպիրյանը:

Այս տարի 3 խոշոր ծրագիր է կյանքի կոչվելու:

«Մեկը աշխարհի խոշորագույն 500 ընկերություններից 3-ի՝ Հայաստանում ներկայացուցչության բացումն է: Երկրորդը՝ աշխարհի 30 խոշորագույն լավագույն բրենդների համապատասխան ցուցակներից նույնպես Հայաստան մուտք գործելն է»,-ասաց փոխնախարարը:

Հաջորդը տնտեսապես բարդ ապրանքների արտադրության խթանման ծրագիրն է: Ըստ Իսպիրյանի, ՀՀ կառավարությունը նպատակադրվել է մինչև 2026 թվականը ՀՀ տնտեսական բարդության ցուցիչը դարձնել առնվազն 01:

«Բոլոր այն արտադրողները, որոնք կարտադրեն 02 և ավելի բարձր բարդություն ունեցող ապրանքներ և կիրականացնեն առնվազն 1 մլրդ դրամ կապիտալ ներդրում, կարող են դիմել և ստանալ մինչև 35 տոկոս փոխհատուցում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ